Սիրիական զորքերը Դամասկոսի հարավում հետապնդում են գրոհայիններին։ ՍԱՆԱ գործակալությունը հաղորդում է տասնյակ զոհված զինյալների և մեծ թվով գերիների ազատման մասին, որոնք հակառակորդի կողմից օգտագործվում էին որպես կենդանի վահաններ։
Զինյալների ոչնչացման հատոկ գործողություններ են իրականացվում Սիթ-Զեյնաբում, Էլ-Հուջեյրում, Դիյաբիում և Զամալկում: Մարտերը շարունակվում են Թուրքիայի հետ սահմանի լեռնային շրջաններում: Լիբանանա-սիրիական սահմանին զինվորները հետ են մղել վարձկան գրոհայինների ներխուժման հերթական փորձը: Փոխհրաձգության հետևանքով հակառակորդը զգալի վնասներ է կրել։ Գրավվել է զենք, որը գրոհայինները փորձել են անցկացնել սահմանը: